Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)
B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)
Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի սինթեզման գործում։
Վերջին երկուսը նուկլեինաթթուների բաղկացուցիչ մասն են կազմում։ Եվ այսքանով հանդերձ` վիտամին B9-ը կարևորագույն դեր ունի հյուսվածքների զարգացման և աճի գործընթացում։ Ֆոլացինը նաև էմբրիոգենեզի և արյունագոյացման խթանիչ գործոններից մեկն է։ Վիտամին B9-ը դրականորեն է ազդում մարսողական համակարգի կենսագործունեության վրա։
Օրգանիզմում վիտամին B9-ի պակասը հանգեցնում է արյունագոյացման գործընթացի արգելակմանը, իսկ նրա բացակայության պարագայում օրգանիզմում կարող են զարգանալ այնպիսի բարդ ախտաբանական վիճակներ, ինչպիսիք սակավարյունությունն ու մարսողական համակարգի ախտահարումն են։
Սննդի մեջ ֆոլացինի մեծ պաշարներ կան հատիկավոր բույսերում, խոշոր աղացվածքի ալյուրում և բանջարեղենում (մաղադանոս, սպանախ, հազար, սոխ, մատղաշ կաղամբ, կանաչ սիսեռ), չպահածոյացված սնկերում, կերակրի խմորիչներում։ Ֆոլացինով հագեցած են նաև կաթնաշոռը, պանրի բոլոր տեսակները, ձուկը և միսը։
Որպես կանոն, մարդու լյարդում կան ֆոլացինի որոշ պաշարներ, որոնք 3-6 ամսվա ընթացքում կարող են օրգանիզմը պաշտպանել ֆոլաթթվի քաղցից։ Սա, իհարկե, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով այն կերակրի միջոցով չի հասցվում օրգանիզմին։ Չափահաս մարդու օրգանիզմը մեկ օրվա համար պահանջում է վիտամին B9-ի մոտ 200մկգ. քանակություն, հղի կանանանցը` 400-600 մկգ., իսկ մինչև մեկ տարեկան երեխայինը` 40-60 մկգ։ Աղիների նորմալ միկրոֆլորայի պայմաններում օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն սինթեզել ֆոլաթթու։
Վիտամին B9-ը թերմիկ ազդեցությունների հանդեպ շատ զգայուն է։
Վիտամին B12 (ցիանկոբալամին)
Վիտամին B12-ն ազդում է արյունագոյացման վրա, խթանում է արյան մակարդելիությունը, մասնակցում զանազան ամինաթթուների և նուկլեինաթթուների սինթեզմանը, նպաստում ածխաջրերի և ճարպերի նյութափոխանակությանը։ Ցիանկոբալամինը բարերար ազդեցություն է թողնում լյարդի գործունեության վրա, կարգավորում է նյարդային և աղեստամոքսային համակարգերի աշխատանքը։
Վիտամին B12-ի ոչ բավարար քանակությունն օրգանիզմում կարող է հանգեցնել սակավարյունության, խաթարել նյարդային համակարգի բնականոն աշխատանքը, առաջացնել ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, հևոց և ախորժակի անկում։ Վիտամին B12-ը օրգանիզմի կողմից յուրացվում է միայն հատուկ սպիտակուցային նյութերի հետ միացության մեջ մտնելով։ Որոշ հիվանդությունների դեպքում այդ սպիտակուցային նյութը քայքայվում է, որի արդյունքում օրգանիզմում առաջանում է B12-ի հիպովիտամինոզային վիճակ։ Սա կարող է լինել նույնիսկ այն պարագայում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ B12 է ստանում։
Բուսական աշխարհում ցիանկոբալամինի պաշարներ չկան։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ բույսեր մեծ քանակությամբ կոբալտ են պարունակում, որը B12-ի բաղկացուցիչ մասն է, այդուհանդերձ բույսերն ի վիճակի չեն սինթեզել այս նյութը։ Մարդու օրգանիզմում ցիանկոբալամինի հիմնական պաշարները լրացվում են կենդանական ծագման սննդամթերքից` տավարի լյարդից, ձկան մսից, ծովամթերքից, մսից և կաթնամթերքից։
Չափահաս մարդու օրգանիզմը մեկ օրվա համար պահանջում է վիտամին B12-ի մոտ 3 մկգ. քանակություն, հղի կանանց և կերակրող մայրերինը` 4 մկգ., իսկ մինչև մեկ տարեկան երեխայինը` 0,3-4 մկգ.։ Առողջ մարդու լյարդում կա վիտամին B12-ի այնքան պաշար, որը բավարար է օրգանիզմին մեկից երկու տարի ավիտամինոզից պաշտպանելու համար։ Առողջ օրգանիզմն ունակ է ինքնուրույն սինթեզել ցիանկոբալամին։
Հարկ է նշել, որ 100˚C-ի դեպքում վիտամին B12-ը մի քանի ժամվա ընթացքում քայքայվում է։
Կարդացեք նաև
Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական...
Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով...
Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն...
Կարելի է շատ հետաքրքիր կապ տեսնել, եթե ուսումնասիրեն դեղագործական ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է նոր դեղեր մշակող հզոր գիտաարտադրական...
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում...
Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա...
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել...
Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով...
Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում...
Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում...
«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»; Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից#։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն